Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ստի ու պոպուլիզմի միակ հակաթույնը առարկայական բովանդակությունն է

Ստի ու պոպուլիզմի միակ հակաթույնը առարկայական բովանդակությունն է
29.06.2023 | 21:41

Փաշինյանի հետ ամեն ինչ պարզ է։ Եկեք հակառակ կողմն էլ նայենք, թե ինչ պատասխան են տալիս նրան։

Ընդիմադիր դարձած գեներալներից կամ ոչինչ չի լսվում, կամ էլ, առավելագույնը, լսվում են «սուտա խոսում, ես հիվանդներին չեմ մեկնաբանում» ինֆանտիլ արտահայտություններ։ Օրինակ, Շուշիում գտնված և բոլոր հնարավոր բարձրաստիճան զինվորական պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանը չի կարողանում վերլուծական հոդված գրել Շուշիի անկման մասին և ասում է, թե ապագայում քննիչները դրա պատասխանը կտան։ Բնական հարց է առաջանում. եթե իրեն պրոֆեսիոնալ զինվորական համարողը զինվորական գործի մասին կարծիք է սպասում ոչ զինվորական քննիչից, ապա միգուցե նա քննիչից ավելի վա՞տ զինվորական է։

Նիկոլը սուտ է խոսում, բայց խոսում է առարկայական սուտ։ Իր ուժը հենց դրա մեջ է։ Իսկ իրեն հակադրվում է կցկտուր, վերացական ու ինֆանտիլ միտքը։ Ու սա չի վերաբերում միայն ռազմական ոլորտին, ցանկացած այլ ոլորտում նույն վիճակն է՝ զրո առարկայական միտք, բայց փոխարենը դաշտում լցված անվերջ վերացական տրամաբանություններ։

Ստի ու պոպուլիզմի միակ հակաթույնը առարկայական բովանդակությունն է։ Փաշինյանին երբեք չի կարելի արհամարհել, նրան պետք է միշտ հակադրվել կոնկրետ փաստերի վրա հիմնված վերլուծություններով։

Քաղաքականության կանոնն է՝ հաղթում է նա, ով հաղթում է բանավեճը։ Եթե դու չես էլ ցանկանում մասնակցել բանավեճին, ապա ո՞նց ես ցանկանում հաղթել Նիկոլին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ